Վրացական պանրի արտադրությունը Գորելովկա գյուղում (տեսանյութ)

Վրացական պանրի արտադրությունը Գորելովկա գյուղում (տեսանյութ)

Կուզմա և Միխայիլ Օսլիպովները պանրագործ վարպետներ են: 1976թ.-ից ի վեր նրանք Գորելովկա գյուղում զբաղվում են պանրագործությամբ և արդեն 25 տարի մարդկանց հրամցնում են համեղ պանիր: Նախապես նրանք պանրի գործարանում օգնել են վարպետներին, իսկ այժմ գյուղում ունեն իրենց սեփական արտադրամաս:
«Մենք պանիրը պատրաստում ենք հին եղանակով, բայց նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ: Մեր գործարանը օրեկան համագյուղացիներից գնում է 2,5 տոննա կաթ և դրանով պատրաստում պանիր: Մեր միակ խնդիրն այն է, որ գյուղը գազաֆիկացված չէ և կաթի տաքացումը բավականին ծախսատար գործընթաց է: Մենք կաթը համագյուղացիներից գնում եք 85 թեթրիով, իսկ 1 կգ պանրի արժեքը 8 լարի է»,- նշում են Օսլիպովները:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում հաշվվում է շուրջ 40 մասնավոր պանրագործական գործարաններ, որտեղ թողարկվում են 5 տեսակի պանիր՝ վրացական, սուլուգունի, իմերեթական, լոռի և եվրոպական: Արտադրանքի հիմնական սպառողներն են Թբիլիսիի, Բաթումիի և տեղի բնակիչները: Ջավախքում արտադրված պանիրը շատերը սիրում են վերջինիս էկոլոգիապես մաքուր լինելու, օգտակարության և յուրօրինակ համի համար: Բոլոր գործարանները տարբերվում են միմյանցից, քանի որ յուրաքանչյուր գործարանի սեփականատեր ունի պանրի արտադրության իր սեփական գաղտնիքն ու մեթոդը:


Բորիս Ղարսլյան