Նինոծմինդա քաղաքը նոր շուկա կունենա

Նինոծմինդա քաղաքը նոր շուկա կունենա

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Մրցութային հանձնաժողովը անցկացրել է էլեկտրոնային մրցույթ Նինոծմինդա քաղաքում նոր շուկայի կառուցման համար:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունից, նախագծման համար նախատեսված 2000 լարիից մրցույթ-տենդերը շահել է Ռաֆայել Ռաիսյանը 1850 լարիի դիմաց:
Նոր շուկան նախատեսված է կառուցել հին շուկայի տեղում: Շինաշխատանքները ծրագրված է սկսել 2019թ.:
Նոր շուկայի կառուցումը նպատակ ունի Նինոծմինդա քաղաքում վերացնել փողոցային առևտուրը:



Opinion, pooling and voting