2019 թվականի Վրաստանի բյուջեն ավելանալու է 300 միլիոն լարիով

2019 թվականի Վրաստանի բյուջեն ավելանալու է 300 միլիոն լարիով

Հոկտեմբերի մեկին կառավարությունը խորհրդարանին ներկայացնելու է 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Առաջին ալիքի տեղեկությամբ, ֆինանսների նախարարությունը բյուջեի նախագիծն արդեն ուղարկել է կառավարությանը, որը ավելանալու է մոտավորապես 300 միլիոն լարիով:

Բյուջեի նախագիծը սկզբում ներկայացվելու է հոկտեմբերի մեկի բյուրոյի նիստին, իսկ քիչ անց, քննարումներն սկսվելու են խորհրդարանական կոմիտեներում ըստ բնագավառների:

Կանոնակարգի համաձայն, բյուջեի նախագծի վերամշակումը տեղի կունենա մի քանի անգամ, իսկ վերջում, խորհրդարանը փաստաթուղթը կհաստատի մինչև դեկտեմբերի ավարտը: 1tv.ge



Opinion, pooling and voting