Այսօրվանից Վրաստանի օդային տարածքը կլինի առավել պաշտպանված և արդյունավետ վերահսկվող:
Ֆրանսիական ընկերությունների հետ կնքված պայմանագրով հաշվի առնված ռադիոլոկացիոն կայանները և հակաօդային հրթիռային կայաններն արդեն Վրաստանում են,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Նրանց տեղեկությամբ, վրացական հանրությունը դրանք կարող է տեսնել այսօր՝ Ալեքսեևկայի խառը ավիացիոն բազայում, որտեղ նշվելու է Ռազմական ավիացիայի օրը: 1tv.ge