Ինդոնեզիայում երկրաշարժի և ցունամիի հետևանքով ավելի քան 1200 մարդ է զոհվել

Ինդոնեզիայում երկրաշարժի և ցունամիի հետևանքով ավելի քան 1200 մարդ է զոհվել

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած հզոր երկրաշարժի և ցունամի հետևանքով զոհերի թիվը շարունակում է ավելանալ: Տվյալ պահին զոհերի թիվը գերազանցում է 1200-ը: Այս մասին հաղորդում է The Straits Times պարբերականը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները:

Փրկարարների կարծիքով՝ աղետի հետևանքով զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել. տեղեկություններ են ստացվում նաև Դունգալա շրջանից, որտեղ գտնվել է 7.4 մագնիտուդ երկրաշարժի օջախը:

Հիշեցնենք. սեպտեմբերի 29-ի առավոտյան Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափերին՝ Պալու քաղաքի մերձակայքում, 6.1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել: Ավելի ուշ նույն տարածքում ևս մեկ հզոր երկրաշարժ է գրանցվել՝ 7.4 մագնիտուդ, որին հաջորդել են հետցնցումները: Դրա հետևանքով Պալու քաղաքին հզոր ցունամի է հարվածել: 1in.am



Opinion, pooling and voting