Սեպտեմբերի 30-ին ավարտվեց Աշոտ Խնկոյանի անվան ավանդական թվով 12-րդ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, որն անցկացվեց Նինոծմինդա քաղաքի մարզական համալիրում: Մրցաշարին մասնակցում էին 180 մարզիկներ Վրաստանի և Հայաստանի տարբեր հատվածներից:
Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրին Գյումրիի` երկրորդը՝ Երևանի և երրորդը՝ Վանաձորի մարզիկները:
Մրցաշարի կազմակերպիչն էր Սաթխա գյուղից մեր ռուսաստանաբնակ հայրենակից Արշալույս Խնկոյանը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղից 62 կգ քաշային կարգում առաջին տեղն զբաղեցրեց Հակոբ Պողոսյանը, Գանձայից ևս երեք մարզիկներ զբաղեցրին երկրորդ հորիզանականները, մեկ մարզիկ Սպասովկա գյուղից զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և ևս մեկ մարզիկ՝ երրորդ հորիզոնականը:
Մանրամասները լսեք նյութում.