Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը պատասխանատվության է կանչել մեկ անձի Սաղամո լճում 1 807 մետր մակերեսով կղզյակի՝ պետության սեփականությունը հանդիսացող տարածքի անօրինական գրանցման համար:
Ֆինանսների նախարարության աշխատակիցները տարված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզել են, որ անձը կեղծ փաստաթղթեր նախապատրաստելու և դրանք օգտագործելու միջոցով յուրացրել է պետության սեփականությունը:
Տարվում է հետաքննություն Վրաստանի Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի երկրորդ մասով և 362 հոդվածով, ըստ որոնց, մեղավորին հասնում է 4-7 տարվա ազատազրկում:
Ներկայումս տարվում են հատուկ միջոցառումներ այդ անօրինական գործարքում այլ անձանց ներգրավվածության և նրանց հայտնաբերման ուղղությամբ:
Նյութի աղբյուր Sknews.ge