Սեպտեմբերի 29-ին Հեշտիա գյուղում նշվեց 20-րդ դարի բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի օրը:
Բանաստեղծի հարազատները, բարեկամներն ու մտերիմները հավաքվել էին Հեշտիա գյուղում, որպեսզի իրենց հարգանքի տուրքը մատուցեին բանաստեղծին. միջոցառման ժամանակ հնչեցին Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործություններից:
Վիկտոր Հովսեփյանը ծնվել է 1947թ. Հեշտիա գյուղում: Նա հանդիսանում է չափածո և արձակ ստեղծագործությունների 15 գրքի հեղինակ: Բանաստեղծի աշխատանքները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն և գերմաներեն:
Այս տարի ևս մեկ գիրք կտպագրվի բանաստեղծի գործերից: