Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր հատուկ ուղերձում կոչ է արել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին 2-3 շաբաթների ընթացքում արձանագրել իր հստակ դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
«Իմ կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում քվեարկության կդրվի մարտի վերջին: Այդ քվեարկությունն իսկապես ջրբաժան կդառնա: Եթե ուզում եք, իմ խոսքը համարեք քաղաքական մեծահոգություն, բայց հայտարարում են միանշանակ. ով համաձայն է այդ փոփոխություններին, նա կշարունակի իր ծառայությունը երկրին, նրան շանս կտրվի շտկել սխալները եւ քաղաքական ապագա ունենալ: Նրանք, ովքեր կհրաժարվեն այդ փոփոխություններից, ամբողջական քաղաքական պատասխանատվություն կվերցնեն այն ամենի համար, ինչը կատարվել է 9 տարի շարունակ ձեր թիմի անդամների կողմից եւ կշարունակեն ապրեն այդ բեռով:
Անձամբ Ձեզ անում եմ վերջին առաջարկը` առաջիկա 2-3 շաբաթներին հստակ եւ միանշանակ հայտարարեք, հրաժարվո՞ւմ եք արդյոք սահմանադրական բռնապետությունից եւ պաշտպանո՞ւմ եք արդյոք առանց խորհրդարանի համաձայնության կառավարությունը ցրելու արգելքը: Ձեր նախնական պատասխանն անհրաժեշտ է նրա համար, որ հետո խոսակցություններ չլինեն այն մասին, որ Դուք, իբր, կողմ եք եղել այդ փոփոխություններին, այնպես ինչպես պնդում եք, որ երբեք չեք երազել նստել վարչապետի աթոռին»,-ասել է Իվանիշվիլին, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:NEWS.am