Նինոծմինդայում սգում են Ազնավուրի մահը

Նինոծմինդայում սգում են Ազնավուրի մահը

Այսօր գրեթե ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Նինոծմինդայում սգում են աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շարլ Ազնավուրի մահը: Հիշեցնենք, որ մեծանուն երգիչը մահացել էր սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերը կյանքի 94-րդ տարում Ֆրանսիայի իր տանը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ընդունարանում ցանկացողները կարող են մոմ վառել և աղոթել Շարլ Ազնավուրի հոգու հանգստության համար:
Նա ոչ միայն նշանավոր երգիչ էր, այլ՝ երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Շարլ Ազնավուրը Համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Շուրջ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։

Հոկտեմբերի 4-ին ժամը 11-ին Նինոծմինդա քաղաքի Սւրբ Սարգիս եկեղեցում Տեր Արմաշ Պողոսյանը կանցկացնի սուրբ պատարագ աշխարահռչակ շանսոնյեի հոգու հանգստության համար:
Մանրամասները լսեք նյութում.