Բաթումիում նինոծմինդացի շախմատիստները հաջողությամբ հանդես եկան շախմատային մրցաշարում

Բաթումիում նինոծմինդացի շախմատիստները հաջողությամբ հանդես եկան շախմատային մրցաշարում

Վրաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով Բաթումիում սեպտեմբերի 29-30-ը համաշխարհային շախմատային օլիմպիադայի շրջանակներում կայացավ շախմատի մրցաշար Վրաստանի շրջանների շախմատիստների մասնակցությամբ:
Մրցաշարին մասնակցում էին 10, 12, 14 և 16 տարեկան շախմատիստների 12 թիմեր: Սամցխե-Ջավախքից մրցաշարին մասնակցում էին Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի 3 շախմատիստներ:

Նրանցից աչքի ընկավ Դավիթ Սահակյանը, ով 11 հնարավորից հավաքեց 7 միավոր և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, ինչի համար Դավիթը պարգևատրվեց երրորդ աստիճանի դիպլոմով և բրոնզե մեդալով:


Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատիստ-սաները պարապմունքի ժամանակ

Շախմատիստուհի Վարդանյան Տատյանան, խաղալով չորրորդ խաղատախտակի վրա, հավաքեց վեց ու կես միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Իսկ Աիդա Մկրտչյանը խաղաց երկրորդ խաղատախտակի վրա, հավաքեց վեց միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Հոկտեմբերի 11-ին Թբիլիսիում կայանալիք մեկ այլ մրցաշարում Նինոծմինդան կներկայացնեն 14 տարեկան երեք շախմատիստներ:
Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանի հետ.