Քաղաքապետարանի աշխատակիցները անցան թրենինգ տեղեկատվական տեխնոլոգիաների մասին

Քաղաքապետարանի աշխատակիցները անցան թրենինգ տեղեկատվական տեխնոլոգիաների մասին

Հոկտեմբերի 3-ին Նինոծմինդայի քաղաքապետարանում կայացավ թրենինգ տեղեկատվական տեխնոլոգիաների թեմայով: Թրենինգը կազմակերպել էր Զարգացման մունիցիպալ հիմնադրամի կողմից (MDF): Թրենինգին մասնակցելու համար հրավիրված էին Սամցխե-Ջավախքի 6 մունիցիպալիւտետների քաղաքապետարանների ենթակառուցվածքների զարգացման, տնտեսական, պլանավորման և ճարտարապետական ծառայությունների մասնագետները: Սակայն ներկա էին միայն Նինոծմինդայի և Բորժոմիի մունիցիպալիտետների քաղաքապետարանների նշված ծառայությունների աշխատակիցները:


Թրենինգի մասնակից Բորժոմիի ներկայացուցիչները

“Geographic” կազմակերպությունը ներկայացնող թրեներ Իրակլի Սոխաձեի խոսքով՝ այս թրենինգը նպատակ ունի սովորեցնել քաղաքապետարանների աշխատակիցներին օգտվել տարածական տվյալներից: Նրա խոսքով՝ այս ոլորտի թերություններն են ոչ որակավորված մասնագետների առկայությունն ու կազմակերպված տեղեկատվական բազայի բացակայությունը:
Նմանատիպ թրնեինգներ կանցկացվեն նաև Վրաստանի մյուս շրջաններում:

Մանրամասների մասին տեղեկացանք թրեներ Իրակլի Սոխաձեից.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting