Բնակիչները այսուհետև վճարելու են նաև աղբահանության համար

Բնակիչները այսուհետև վճարելու են նաև աղբահանության համար

Հոկտեմբերի 1-ից Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները նաև վճարելու են աղբահանության համար: Վճարը գանձվելու է ծախսված էլեկտրաէներգիայի վարձի հետ միասին:

Այս մասին բնակիչները իրենց հեռախոսահամարներին ստացել են смс հաղորդագրություն: Աղբահանության համար յուրաքանչյուր բնակիչ ամսեկան վճարելու է 30 թեթրի: Եթե ընտանիքում ապրում են 4 և ավելի մարդ, այդ դեպքում աղբահանության համար ամսեկան վճարը կկազմի 1,20 լարի:

Աղբահանության վճարի մուծման վերջին ժամկետը յուրաքանչյուր ամսվա 17-ն է: Չվճարելու դեպքում էներգամատակարարող ընկերությունը կանջատի այդ բաժանորդի էլեկտրամատակարարումը:



Opinion, pooling and voting