Սալոմե Զուրաբիշվիլիի Նինոծմիդայում անցկացրած քարոզարշավի ժամանակ հնչած ելույթի մի հատվածը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել: Այն հատվածում, երբ նախագահի թեկնածուն խոսել է երկքաղաքացիության մասին, բառացիորեն նշել է ՛՛Մի նախագահ (Միխեիլ Սահակաշվիլի) Վրաստանի քաղաքացիություն է շնորհել շատ թուրքերի, և նրա ներկայացուցիչներից մեկը, ով այսօր իմ քաղաքական հակառակորդն է, ձեզ քաղաքացիություն չի շնորհել՛՛: Սակայն ելույթի այդ հատվածը թարգմանվել է այսպես. ՛՛ Մեր նախագահը իր քաղաքական գործունեության ժամանակ, ում ներկայացուցիչը հանդիսանում է իմ քաղաքական հակառակորդը, ձեզ քաղաքացիություն շնորհելու ժամանակ ունեցել է բացասական վերաբերմունք՛՛:
Քարոզարշավի ելույթի թարգմանությունը կատարել է Նինոծմինդայի քաղաքապետարանի Վարչական ծառայության ղեկավար Սամսոն Փնջոյանը: Մենք վերջինիս հարցրինք, արդյոք նա միտումնավոր կերպով է փոխել եույթի տեքստի այդ հատվածը, թե ոչ: Նա մեկ անգամ ևս այդ հատվածը լսելուց հետո պատասխանեց, որ միտումնավոր կերպով չի փոխել այն, այլ լավ չի լսել, չէ որ նա թարգմանիչ չէ մասնագիտությամբ: Սամսոն Փնջոյանը նշեց, որ ինքը թարգմանել է ելույթի ընդհանուր միտքը և խուսափեց գնահատական տալ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթի այդ հատվածին:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Զուրաբիշվիլիի ելույթը երկքաղաքացիության մասին գնահատվել է որպես քսենոֆոբիա, քանի որ այն ազգամիջյան ատելության տեղիք կարող է տալ:
Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթի այդ հատվածը կարող եք լսել ստորև.
Անահիտ Զալալյան