«Ռոսպոտրեբնադզորն» սկսել է վրացական արտադրողների գինիների ստուգումը

«Ռոսպոտրեբնադզորն» սկսել է վրացական արտադրողների գինիների ստուգումը

«Ռոսպոտրեբնադզորի» փորձագետներն այսօր` փետրվարի 26-ին, ձեռնամուխ են եղել վրացական արտադրող ձեռնարկությունների գինիների ու հանքային ջրերի ստուգման գործին, որոնք ցանկանում են վերսկսել իրենց արտադրանքի արտահանումը ռուսական շուկա: Այս մասին հայտնել է Գինու ազգային գործակալության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին:

«Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները պետք է Վրաստան ստուգումների մեկնեին դեռ փետրվարի 11-ին: Ռուսական կողմը 31 ձեռնարկությունների ցանկ է ներկայացրել, սակայն այդ ցուցակի վերաբերյալ Վրաստանի հետ համաձայնությունը ձգձգվել է:

Դավիթաշվիլիի խոսքով` մի խումբը դիտարկում կանցկացնի գինու գործարաններում, երկրորդ խումբը` հանքային ջրերի գործարաններում: Առաջին փուլում կստուգվի «Բագրատիոնի» եւ «Սարաջիշվիլի» ընկերությունների արտադրանքը:

Հիշեցնենք, որ վրացական հանքային ջրերի եւ գինիների արտահանումը Ռուսաստան արգելվել էր 2006-ի գարնանը` վրաց-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին: Որպես արգելքի պաշտոնական պատճառ նշվել է այդ արտադրանքների որակը:NEWS.am



Opinion, pooling and voting