Նինոծմինդայի քաղաքապետարանի Վերահսկողական, Ֆինանսների և Ենթակառուցվածքների զարգացման ծառայության աշխատակիցները Նինոծմինդա քաղաքում համատեղ անցկացրին ասֆալտապատման ծավալների ստուգման աշխատանքներ:
Ենթակառուցվածքների զարգացման ծառայության աշխատակիցը ստուգում է Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս նրբանցքի ասֆալտի երկարությունը:
Ստուգման աշխատանքների շրջանակներում չափվեցին Նինոծմինդա քաղաքի փողոցների ասֆալտի շերտի երկարությունն ու լայնությունը:
Ռուբեն Ղազարյանն ու Խորեն Մղդեսյանը չափում են ասֆալտի երկարությունը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքnերի զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանի խոսքով՝ ասֆալտի ծավալները համապատասխանում են շինարարական նախագծերում նշված ծավալներին, իսկ ինչ վերաբերում է կատարված աշխատանքների որակին, ապա դրանով զբաղվում է “Խրիզոլիտ” կազմակերպության փորձագիտական հանձնաժողովը:
Ասֆալտի լայնության ցուցանիշները մետրով
Հիշեցնենք, որ այս տարի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է Նինոծմինդա քաղաքի 12 փողոց, որի համար ծախսվել է 1.828.238 լարի գումար:
Մանրամասների մասին տեղեկացրեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքմերի զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը.