Փոքր Խանչալի գյուղից դեպի Մեծ Խանչալի գյուղ տանող կամուրջը վերանորոգվել է:
Այդ կամուրջը գտնվում էր վթարային վիճակում: Կամուրջը հանդիսանում է նշված գյուղերի բնակիչների համար դեպի Նինոծմինդա քաղաք տանող միակ ճանապարհը: Բնակիչները նշում են, որ այս տարվա ապրիլ ամսից սկսած կամուրջը գտնվում էր անմխիթար վիճակում, և նրանք հազիվ էին անցուդարձ կատարում դրա վրայով:
Խողովակաձև կամրջի վերանորգման նպատակով 2018թ. մունիցիպալ բյուջեով նախատեսվել էր 3 900 լարի գումար: Նախապես հայտարարված մրցույթ-տենդերը 3 600 լարիի դիմաց շահել է ՛՛Դորոժնիկ՛՛ ՍՊԸ-ն, որն էլ իրականացրել է վերանորոգման աշխատանքները:
Անահիտ Զալալյան