“Ամբրելա” կազմակերպությունը “Ժողովրդավարության սերմ” ծրագրի շրջանակներում Վրաստանի Ռուսթավի քաղաքում սեպտեմբերի 24-30 անցկացրեց թրենինգների շարք, որին մասնակցեցին 20 երիտասարդներ Վրաստանի տարբեր շրջաններից, այդ թվում երիտասարդներ Նինոծմինդայի ու Ախալցիխեի մունիցիպալիտետներից: “Ժողովրդավարության սերմ” ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպայի Խորհրդի, Եվրոպայի Երիտասարդական Հիմնադրամի կողմից:
Ծրագրի նպատակն էր երիտասարդների դերի բարձրացում տեղական ինքնակառավարման գործընթացներում:
Ծրագրի հիմնական թիրախը 17-30 տարեկան հասակի Վրաստանի հեռավոր ու անբարենպաստ պայմաններում ապրող երիտասարդներն էին:
Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան տեղական ժողովրդավարության սկզբունքներին ու կառավարման գործընթացներում մասնակցության հնարավորություններին: Թրենինգները անցկացվեցին ոչ ֆորմալ կրթության մեթոդով:
Ծրագիրը նաև ներառում էր գործողությունների պլանի մշակում, որի իրականացումը նախատեսվում է մասնակիցների վերադարձից անմիջապես հետո: