
Հոկտեմբերի 8-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում անցկացվեց տոնական միջոցառում՝ նվիրված Ուսուցիչների օրվան:
Միջոցառումը կազմակերպվել էր Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի և սպորտի ծառայության կողմից: Միջոցառմանը հրավիրված էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի հանրային դպրոցների ուսուցիչները:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն ու սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը:
Մանրամասները դիտեք ֆոտոշարքում.
Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան