Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհի 25-մետրանոց հատվածը քանդված է և առկա փոսերի պատճառով գրեթե անանցանելի: Վրաստանը Հայաստանին կապող այդ ճանապարհով են երթևեկում ինչպես մարդատար, այնպես էլ խոշոր բեռնատար մեքենաները: Ճանապարհի մոտակա բնակավայրերի բնակիչներն էլ նշում են, որ ասֆալտի քանդվելու պատճառը հենց խոշոր բեռնատար մեքենաներն են:
Ճանապարհի Ժդանովական և Գորելովկա գյուղերի հատվածով երթևեկելիս մեքենաների հետևից բարձրանում են ահռելի փոշու ամպեր: Նշված գյուղերի բնակիչներն էլ բողոքում են, որ իրենց տները մշտապես փոշու մեջ են, չեն կարողանում դուռ կամ պատուհան բացել տունն օդափոխելու նպատակով: