
Հոկտեմբերի 9-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի շենքում անցկացվեց կարտոֆիլահավաքի համար նախատեսված նոր տեխնիկայի շնորհանդես:
Շնորհանդեսի ժամանակ բելառուսական «Гомсельмаш» գյուղատնտեսական տեխնիկա արտադրող բաց բաժնետիրական ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ կարտոֆիլահավաքի նոր տեխնիկան կհեշտացնի մարդկանց աշխատանքը:
«Гомсельмаш» ընկերության արտադրանքի վաճառքի տարածաշրջանային դեպարտամենտի փոխտնօրեն Տերեբիլո Նատալիի խոսքով, այս տարածաշրջանի սպառողները արդեն ծանոթ են բելառուսական նոր տեխնիկային:
՛՛Այսօր բնակիչներին ներայացվեց նաև կարտոֆիլահան և բարձող նոր տեխնիկան, որը նախագծվել է բելառուս և վրացի մասնագետների կողմից: Այդ տեխնիկան հեշտացնելու է մարդկանց աշխատանքը, ովքեր կարտոֆիլահավաքը կատարում են ձեռքով, այդ տեխնիկան ոչ միայն ունակ է փորել, այլ նաև մաքրում և բարձում է կարտոֆիլը բեռնատար մեքենան՛՛,- նշեց Տերեբիլո Նատալին:
Օրեր առաջ «Гомсельмаш» ընկերությունը Նինոծմինդայում փորձարկեց կարտոֆիլ հավաքող նոր կոմբայնը:
Մանրամասների մասին տեղեկացրեց ընկերության արտադրանքի վաճառքի տարածաշրջանային դեպարտամենտի փոխտնօրեն Տերեբիլո Նատալին.
Բորիս Ղարսլյան