Գանձա գյուղի մարզասրահի շինաշխատանքները շարունակվում են

Գանձա գյուղի մարզասրահի շինաշխատանքները շարունակվում են

Տեղական բյուջեից տրամադրված միջոցներով շարունակվում է Գանձա գյուղում մարզասրահի կառուցման աշխատանքները:

Այս տարի նախատեսված է շինության տանիքապատում, որի համար հատկացվել է 60 000 լարի:

Մարզասրահի շինաշխատանքները իրականացնում է Նորայր Նալբանդյանին պատկանող կազմակերպությունը:

Քաղաքապետի Գանձա գյուղի ներկայացուցիչ Հրանտ Սիրականյանը նշեց, որ մարզասրահը սկսել է կառուցվել 2016թ., և այս երեք տարիների ընթացքում արդեն ծախսվել է 180 հազար լարի գումար: 2019թ. տեղական բյուջեով նախատեսված է մարզասրահի շինաշխատանքները շարունակելու համար տրամադրել 100 հազար լարի:

Նյութի մանրամասները լսեք քաղաքապետի Գանձա գյուղի ներկայացուցիչ Հրանտ Սիրականյանի հետ մեր զրույցում.

Գարուշ Արզումանյան