Կուզնեցովների ընտանիքը ապրում է կապույտ դռներով և պատուհաններով սպիտակ տան մեջ, որի բանկում կա ուռենի և սնձենի: Գորելովկա գյուղում տան տեսքից կարելի է հասկանալ, որ այդտեղ ապրում են դուխաբորներ:Գորելովկան Նինոծմինդայի մունիցիպալիտետի այն ութ գյուղերից մեկն է, որը հիմնվել 1841թ. ռուս դուխաբորների կողմից: Վերջիններիս մարդկային տեսակը մերժում է կրոնական խորհրդանիշները և Աստծուն համարում իր ներքին լույսը, որն ապրում է յուրաքանչյուր մարդու մեջ:
Ռուսաստանից վերաբնակվելու ժամանակ Գորելովկայում դուխաբորների թիվը 5000 էր: Իսկ այժմ Կուզնեցովների ընտանիքը Վրաստանում մնացած 50 ընտանիքներից մեկն է: 1990-ական թթ. գրեթե բոլոր դուխաբորները վերադարձան Ռուսաստան: Իսկ նրանք, ովքեր մնացել են, փորձում են ապրել իրենց ավանդույթներին և ապրելակերպին համահունչ: Այս հանգամանքը չի խանգարում Անյա Կուզնեցովային պլանավորել իր ապագան Վրաստանում և համարել իրեն այս երկրի մի մասնիկը:
Անյան դպրոցն ավարտել 2017թ.: Արդեն երկրորդ տարին է փորձում է համալսարան ընդունվել, սակայն վրաց լեզվի հարցում բախտը չի բերում: Անյան գիտի վրաց լեզվով խոսել և կարդալ, սակայն դա չի բավարարում նրան գրել էսսե և անցողիկ միավոր հավաքել:
Կուզնեցովների արդեն հինգերորդ սերունդ է ապրում Վրաստանում: Վյաչեսլավ Կուզնեցովն իրեն վիրավորված է զգում, որ որոշ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ Վրաստանում կարող են օգտվել են 1+4 ծրագրից, իսկ որոշները՝ ոչ: Նա նշում է, որ դուխաբորներն էլ են Վրաստանի քաղաքացիներ, և իրենք էլ իրավունք ունեն բարձրագույն կրթություն ստանալ: Կուզնեցովների ընտանիքում գիտակցում են պետական լեզվի չիմացության խնդիրը և ձգտում են այնպես անել, որ Անյան սովորի այն, սակայն դեռևս նրա իմացությունը բավարար չէ պետական քննությունների խոչընդոտը հաղթահարելու համար:
«Մեզ մոտ գյուղում բոլորը շփվում են ռուսերենով: Շատերը չգիտեն վրացերեն: Մենք նույնպես մեր դպրոցական տարիներին բավարար վրացերեն չգիտեինք, քանի որ խորհրդային դպրոցում էինք սովորում: Այսօր արդեն մենք էլ ցանկանում ենք, որ օրենքը հավասարաչափ գործի բոլոր քաղաքացիների համար», – սրտնեղում է Վյաչեսլավը:
Գարուշ Արզումանյան