
Հոկտեմբերի 10-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի Կանանց սենյակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում ընտանեկան բռնության թեմայով, որը կազմակերպել էր Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի ապպարատը:
Հանդիպման ժամանակ բարձրացվեցին ոլորտի հիմնական խնդիրները, որոնց հիմնական պատճառը մարդկանց իրազեկված չլինելն է: Հանդիպմանը ներկա էին Մարդու իրավունքների պաշտպանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի, Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի ապպարատի ներկայացուցիչները, ինչպես նաև Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակիցները:
2017թ. տվյալներով Վրաստանում ընտանեկան բռնությանը զոհ է գնացել 20մարդ: Հետազոտությունները ցույց են տվել, որ հարցված 7 կանանցից 1-ը բռնության է ենթարկվել, իսկ 5-ից 1-ը ենթարկվել է սեռական բռնության, իսկ հարցված կանանց 9 տոկոսը մանուկ հասակում է ենթարկվել սեռական բռնության:
.
Վրաստանի կառավարությունը հաստատել է այն օրենսդրական փոփոխությունները, որոնցով խստացվում են պատիժները՝ սահմանված կանանց նկատմամբ իրականացված բռնության դեպքերիհամար:
Մանրամասների մասին զրուցեցինք Քաղաքացիական ինտեգրման բաժնի ղեկավար Էլիսո Լոմիձեի հետ.
Բորիս Ղարսլյան