Սաակաշվիլին հերքել է վրացական բանկերի վաճառքի մասին իր արած հայտարարությունը

Սաակաշվիլին հերքել է վրացական բանկերի վաճառքի մասին իր արած հայտարարությունը

Ռուսական բանկերի կողմից վրացական բանկերը գնելու մասին տեղեկությունները չեն հաստատվել։ Ինչպես հայտնում է Лента-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Երկրի ղեկավարն ափսոսանք է հայտնել իր այն հայտարարության վերաբերյալ, որ ռուսական «Սբերբանկ»-ը և «Ալֆա-բանկ»-ը նախատեսում են գնել վրացական «Լիբերթի բանկ»-ն ու TBC բանկը՝ համապատասխանաբար։
«Եթե ես սխալ եմ անվանել բանկերը, ապա դա պատահական է տեղի ունեցել»,- ասել է Սաակաշվիլին։
Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ «հաստատ գիտի» այն մասին, որ իր նշած վրացական կազմակերպություններից մեկը բանակցություններ է վարում ռուսական բանկի հետ ձուլվելու վերաբերյալ։
«Ուշադրությամբ կհետևեմ, որպեսզի մեր կարողությունը չհայտնվի մի պետության ձեռքում, որն անառողջ վերաբերմունք ունի Վրաստանի հանդեպ»,- ավելացրել է Սաակաշվիլին։
Ավելի վաղ «Լիբերթի բանկ»-ը, TBC բանկը և Վրաստանի ազգային բանկը հերքել էին վաճառքի մասին լուրերը։tert.am



Opinion, pooling and voting