
Մեկնարկել են Դիլիֆ-Ջիգրաշեն ջրագծի վերանորոգման աշխատանքները: Տեղական բյուջեից ջրագծի վերանորոգման համար հատկացված է 4000 լարի գումար, իսկ մրցույթ-տենդերը շահել է Նորայր Նալբանդյանին պատկանող շինարարական կազմակերպությունը 3373 լարիի դիմաց:
Նինոծմինդայի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանի խոսքով, նախագծով նախատեսված է վերանորոգել 123 մետր երկարությամբ ջրագիծ, որը շարքից դուրս է եկել, ինչի հետևանքով համակարգում նկատվում է ջրի նվազեցում:
Աշխատանքների ավարտի վերջին ժամկետը նոյեմբերի 10-ն է:
Մանրամասների մասին տեղեկացրեց Նինոծմինդայի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը.
Գարուշ Արզումանյան