2013 թվականի փետրվարի 1-ից Վրացական երկաթուղին 3,5%-ով թանկացրել է սակագները 20-ֆուտանոց կոնտեյներների փոխադրման համար եւ հրաժարվել է 40-ֆուտանոց կոնտեյներների տեղափոխման ժամանակ կիրառվող 0,82 չափով նվազեցնող գործակցից:
Ղեկավարվելով Վրացական երկաթուղու հետ կնքված Միջազգային երկաթուղային հաղորդակցությունում գործող կոնտեյներային գնացքի կազմակերպման մասին համաձայնագրով եւ ձեռքբերված պայմանավորվածություններով՝ 2013 թվականի մարտի 1-ից Հայաստանի տարածքում գործողության մեջ են դրվում նոր սակագներ:
Այսպիսով, սակագինը մեկ 40-ֆուտանոց բեռնված կոնտեյների համար կկազմի 0,96 դոլար մեկ տոննա-կմ համար՝ նախկին 0,78-ի դիմաց, իսկ դատարկ կոնտեյների համար՝ 0,48 դոլար՝ նախկին 0,39-ի դիմաց: Բեռնված եւ դատարկ 20-ֆուտանոց կոնտեյների համար սակագինը կկազմի համապատասխանաբար 0,56 եւ 0,28 դոլար մեկ տոննա-կմ համար՝ նախկին 0,54-ի եւ 0,27-ի դիմաց:news.am