Հոկտեմբերի 14-ին Նինոծմինդա քաղաքի «Ջավախքի ողջամիտ հասարակություն» հասարակական կազմակերպությունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները անցկացրին հանդիպում Նինոծմինդայի մունցիպալիտետի կանանց հետ:
Հանդիպմանը քննարկվեց կանանց ընտրություններին ակտիվ մասնակցելու, ծանոթացրին http://cesko.ge վեբկայքի հետ, որտեղ ընտրողները կարող են ճշտել իրենց տվյալները:
Հանդիպմանը ներկա էր նաև ՛՛Բազմազգ Վրաստան՛՛ հասարակական կազմակերպության երկաժամկետ դիտորդը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովի կոորդինատոր Սոֆիո Սիչինավան նշեց, որ նինոծմինդացի կանայք շատ ակտիվ են թրենինգների, հանդիպումների ժամանակ, ինչը շատ ուրախացնող փաստ է:
Բորիս Ղարսլյան