Երիտասարդների 11 հոգանոց խումբը մեկնեց բուժզննում անցնելու

Երիտասարդների  11  հոգանոց խումբը մեկնեց բուժզննում անցնելու

Հոկտեմբերի 16-ին 18-27 տարեկան տասնմեկ երիտասարդներ ուղևորվեցին Թբիլիսի՝ բժշկական զննություն անցնելու:

Բժշկական զննությունը բարեհաջող անցնելուց հետո նորակոչիկները անցնելու են նախնական պատրաստվածություն, իսկ այնուհետև սկսելու են ծառայությունը Վրաստանի Պաշտպանության նախարարությունում:

Աշնանային զորակոչի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետում սպասվում է ևս երկու հավաք:
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայությունից ժամանակավոր կազատվեն ուսանողները, գյուղական ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ ստնտուն, թոշակառուների զավակները, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Ամուսնացած անձինք, ովքեր ունեն 1 երեխա, 3 տարով ազատվում են ծառայությունից, իսկ ովքեր ունեն 2 երեխա, առհասարակ ազատվում են զինծառայությունից:

Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից:

Նշենք, որ այս տարի Վրաստանի կառավարության որոշումով զինծառայողները կրելու են նոր համազգեստ։

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական կոմիսարիատի ղեկավար Նաիրի Մանուկյանի հետ․

Բորիս Ղարսլյան