Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մադաթափա լճի ջրարգելակը /շլյուզ/ արդեն երկար տարիներ չի աշխատում: Ամռանը ջուրն առանց վերահսկողության անընդհատ հոսում է ջարդված շլյուզի միջով և թափվում գետակը, իսկ աշնանը լիճը սկսում է ծանծաղել և աստիճանաբար չորանալ:
Լճի մոտակայքի գյուղերի բնակիչների խոսքով՝ լճի ջրի մակարդակը իջել է մոտ մեկ մետրով:
Մադաթափա լիճը ներառված է ՛՛Ջավախեթի՛՛ ազգային պարկի մեջ և հանդիսանում է միջանցք տարբեր թռչունների համար:
Տարածքների պաշտպանության գործակալությունում խնդրի առնչությամբ մեզ պատասխանեցին, որ նախատեսվում է վերանորոգել Մադաթափա լճի ամբարտակը: NOR ռադիոն կհետևի ամբարտակի վերանորոգման աշխատանքներին և մանրամասների մասին կտեղեկացնի իր հետագա նյութերում:
Բորիս Ղարսլյան