Նինոծմինդայի հուշարձանները. Եկամուտ, թե՞ վնաս

Նինոծմինդայի հուշարձանները. Եկամուտ, թե՞ վնաս

Նինոծմինդայի մունիցիպալիտետի պատմական հուշարձանները գտնվում են կիսաքանդ վիճակում:

Հատկապես մեծ ուշադրության կարիք ունի Նինոծմինդայի ամենահետաքրքիր վայրերից մեկը՝ Աբուլի բերդը:

Աբուլի բերդը /Քյորողլի/

Նինոծմինդա քաղաքի բնակիչ Արտուշ Ղարսլյանը նշեց, որ չնայած շատ է լսել, սակայն երբևէ չի եղել Աբուլի բերդում: Նրա խոսքով՝ երիտասարդ տարիներին միշտ ցանկացել է բարձրանալ և տեսնել բերդը սեփական աչքերով, սակայն միշտ ինչ-որ գործեր խանգարել են դրան, իսկ այժմ տարիքը թույլ չի տալիս:

Փոքր Աբուլ լեռան վրա գտնվող այս բերդը կառուցվել է Բրոնզե դարում և գտնվում է ծովի մակերևույթից 2650 մետր բարձրության վրա: Պատերն ու աշտարակները կառուցվել են հրաբխային տուֆով, առանց ցեմենտի և այլ շինանյութերի:

Քարավան Սարայ /Փարվանա/

ևս մեկ հետաքրքիր պատմական վայր է իրենից ներկայացնում Փարվանա գյուղում գտնվող 12-րդ դարի հուշարձան Քարավան-Սարայը: Վերջինիս գոյությունը խոսում է այն մասին, որ այստեղ գտնվել է ճանապարհ, որը Վրաստնաը միացրել է Մերձավոր Արևելքին: Այս վայրը տուրիստներին չի գրավում, քանի որ գտնվում է կիսաքանդ վիճակում և զբոսաշրջության տեսանկյունից անհրաժեշտ պայմաններ չկան:

Ավելին, հենց Փարվանա գյուղի բնակիչները անձամբ չգիտեն Քարավան Սարայի մասին և գոմաղբի կոյուղին միացրել են հարևանությամբ գտնվող առվակի մեջ: Արդյունքում շինությունն սկսել է քայքայվել և քանդվել:

Opinion, pooling and voting