
Թբիլիսիի Ցաբաձե փողոցում հրդեհ է: Ինչպես հաղորդում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, այրվում է փախստականներով բնակեցված տունը:
Ըստ տեղի բնակիչների՝ տանը ոչ ոք չկա: Հրդեհի պատճառն անհայտ է:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով, հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է հրշեջ փրկարարական երեք ջոկատ։