
Խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը քննարկել է «Ծխախոտի վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։
Փոփոխությունների համաձայն, բարձրագույն կրթական, մասնագիտական, բժշկական և դեղագործական հաստատությունների տարածքներում ծխախոտի օգտագործման սահմանափակումները կհանվեն, սակայն կսահմանվեն որոշակի պայմաններ, մասնավորապես, ծխել հնարավոր կլինի հատուկ սահմանված վայրերում, որոնց թիվը չպետք է գերազանցի 3-ը:
Փոփոխության դեպքում հարկ եղած դեպքում ծխել կթույլատրվի նաև թատերական ներկայացման ժամանակ՝ դերի շրջանակներում։
Հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեի հայտարարությամբ՝ փոփոխությունները չեն ազդի օրենքի սկզբունքների վրա։