Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից հատկացվել է 217 135 լարի գումար Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասում ևս երկու փողոցի ասֆալտապատման համար:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունից, ասֆալտապատման համար հայտարարված մրցույթ-տենդերը շահել է ՛՛Ջավախք-Ավտոգզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը: Վերջինս արդեն սկսել է հողի հավասարեցման աշխատանքները: 26 Կոմիսարների փողոցի ասֆալտապատման համար նախատեսված է 98, 056 լարի, որը մրցույթի արդյունքում չի պակասեցվել:
Նորաշեն թաղամասի Պարույր Սևակ փողոցի ասֆալտապատման համար Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը հատկացրել է 119,079 լարի: Էլեկտրոնային աճուրդի արդյունքում մրցույթը շահել է ՛՛Ջավախք-Ավտոգզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը 115 078 լարիի դիմաց:
Գարուշ Արզումանյան