Այս օրերին Նինոծմինդա քաղաքի թիվ 41 ընտրական հանձնաժողովը աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով:
Սեպտեմբերի 26-ի դրությամբ Նինոծմինդայի թիվ 41 ըտրատարածքում բացվել են 37 տեղական ընտրատեղամաս: Դրանցից 4-ը Նինոծմինդա քաղաքում են, 2-ը՝ Հեշտիա գյուղում և ևս 2-ը Գանձա գյուղում: Մնացածները մեկական տեղամասով տեղաբաշխված են Նինոծմինդայի մունիցիպալիտետի մյուս գյուղերում: Նինոծմինդա քաղաքում տեղական ընտրատեղամասերը գտնվում են քաղաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 դպրոցներում և Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում:
Նախագահական ընտրություններում Նինոծմինդայի մունիցիպալիտետից քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն 20 978 մարդ:
Բոլոր ընտրատեղամասերում պատերի վրա փակցված են ընտրողների ցուցակները: Ընտրատեղամասերը այս օրերին բաց են ժամը 10:00-ից մինչև երեկոյան 18:00-ն:
“Պետք է նշել, որ դեռևս հանձնաժողովների անդամները ունեն ոչ բավարար գիտելիքներ և անհրաժեշտություն կա նորանոր թրենինգներ անցկացնելու համար: Այդ պատճառով հաճախ վեճեր են առաջանում հենց ընտրությունների օրը: Այդ ամենից խուսափելու համար մենք լրացուցիչ թրենինգներ ենք անցկացնում այն ընտրատեղամասերում, որտեղ դրանց անհրաժեշտությունը զգացվում է՛՛,- նշեց Նինոծմինդայի թիվ 41 ընտրկան հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանը:
Հոկտեմբերի 17-ին ժամը 14:00-ին բոլոր ընտրատեղամասերում հանձնաժողովների անդամները պետք է ստորագրեն էթիկայի մասին օրենսգիրքը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին մնացել է 11 օր:
Մանրամասների մասին լսեք Սեյրան Կյուրեղյանի հետ մեր զրույցում.
Անահիտ Զալալյան