
Վրաստանի Մշակույթի, կրթության և գիտության նախարարությունը անցկացնում է դպրոցական մարզական օլիմպիադա համապետական մակարդակով:
Նինոծմինդայում առաջին մրցաշարը անցկացվեց վազք մարզաձևում, որին մասնակցեցին 35 աշակերտներ Նինոծմինդայի մունիցիպալիտետի հանրային դպրոցներից:
Տղաների 800 մետր վազք մարզաձևում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հեշտիայի թիվ 1 դպրոցի տղաների թիմը: Աղջիկների 400 մետր վազքում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Նինոծմինդա քաղաքի թիվ 4 դպրոցը:
Մեկ ամսվա ընթացքում դպրոցական մարզական օլիմպիադայի շրջանակներում կանցկացվեն մրցաշարեր նաև սեղանի թենիսի, մինի ֆուտբոլի և վոլեյբոլի մարզաձևերում:
Օլիմպիադայի նպատակն է աճող սերնդի մոտ սեր առաջացնել դեպի առողջ ապրելակերպ: Օլիմպիադայի նախնական փուլին մասնակցել կարող են բոլոր աշակերտները՝ անկախ մարզական տվյալներից:
Գարուշ Արզումանյան