
Վրաստանի նախագահական ընտրությունների անցկացմանը մնացել է 9 օր:
NOR ռադիոն այդ առիթով անցկացրել է հարցում Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների շրջանում պարզելու համար, թե արդյոք տեղյակ են մեր բնակիչները սպասվելիք համապետական ընտրությունների մասին: Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ բնակիչներից շատերը տեղյակ էին ընտրություններից, սակայն տեղյակ չէին, թե ինչ ընտրություններ են կայանալու, իսկ հարցվածներից գրեթե բոլորը նշեցին, որ մասնակցելու են ընտրություններին:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 28-ին:
Մանրամասները լսեք նյութում.
Անահիտ Զալալյան