
Հոկտեմբերի 19-ին Փոքր Գոնդուրա գյուղում մեկնարկեց ֆուտբոլային մրցաշար, որը նվիրված է վաղամեռիկ Մերուժան Հովսեփյանի հիշատակին, ով այս տարի ավտովթարի զոհ դարձավ:
Մրցաշարը կազմակերպել էր Մերուժան Հովսեփյանի հարազատներն ու մտերիմները, ինչպես նաև Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի և սպորտի ծառայությունը:
Մրցաշարին մասնակցելու են 12 թիմեր Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներից:
Մանրամասները դիտեք ֆոտոշարքում.
Գարուշ Արզումանյան