
“Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերությունը Նինոծմինդա քաղաքի Ազատություն փողոցում իրականացնում է ասֆալտի վերանորոգչական աշխատանքներ:
Ընկերության ղեկավարի տեղակալ Գիորգի Ինասարիձեի խոսքով, նախատեսված է երկու օրվա ընթացքում վերանորոգել քաղաքի կենտրոնական փողոցի ասֆալտի փոսերը, որոնք խոչընդոտում են տրանսպորտի երթևեկությանը:
Ազատություն փողոցը հանդիսանում է Հայաստան և Թբիլիսի տանող մայրուղու տարանցիկ ճանապարհի մաս:
Գարուշ Արզումանյան