
Հեշտիա գյուղի բնակիչները դիմել են NOR ռադիոկայանին ծանր տեխնիկայի վարորդներին կոչ անելու խնդրանքով, որ վերջիններս իրենց թրթուրավոր տրակտորներով չերթևեկեն Հեշտիայի գյուղական համայնքի ուղղությամբ:
Բնակիչները նաև մեր խմբագրություն են ուղարկել լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է վնասվել ճանապարհը, որտեղից անցել են թրթուրավոր տրակտորները:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհի 3 կիլոմետրանոց հատվածը ասֆալտապատվել է 2015-2017 թթ.:
Գարուշ Արզումանյան