Կայացել է նոր մանկական խաղահրապարակի կառուցման տենդեր-մրցույթը

Կայացել է  նոր մանկական խաղահրապարակի կառուցման տենդեր-մրցույթը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հայտարարել էր մրցույթ-տենդեր մանկական խաղահրապարակների կառուցման և մանկապարտեզների գույքի գնման համար:

Ըստ նախագծի, նոր մանակական խաղահրապարակ կկառուցվի Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասում, իսկ Հայոս-Քարթլոս զբոսայգում գտնվող մանկական խաղահրապարակի գույքը կփոխարինվի նորով: Մրցույթը շահել է შპს ექსიმ მეიდ կազմակերպությունը 74 999 լարիի դիմաց, որը 40 աշխատանքնային օրվա ընթացքում պետք է ավարտին հասցնի աշխատանքները և հանձնի շահագործման:

Նինոծմինդա քաղաքի և Դիլիֆ գյուղի նոր մանկապարտեզների գույքի գնման համար հայտարարված մրցույթը շահել է
შპს ნივე ჯგუფი կազմակերպությունը 78 440 լարիի դիմաց, որը 50 աշխատանքնային օրվա ընթացքում պետք է իրականացնի գույքի ձեռքբերման և կահավորման աշխատանքները:

Բորիս Ղարսլյան