
Վրաստանի Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներին հերթական անգամ տրամադրեց համակարգիչներ:
Համակարգիչ ստանալու իրավունք ունեն այն գերազանցիկները, ովքեր երեք տարի անընդմեջ միմիայն ՛՛10՛՛ գնահատականներ են ստացել: Նինոծմինդայի մունիցիպալիտետից համակարգիչներ ստացան 25 աշակերտներ: