
Հոկտեմբերի 24-ին, 22:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի Ճավճավաձե փողոցի 6 հասցեի բնակիչ Վանիկ Մարդոյանի տան լոգասենյակում հրդեհ էր բռնկվել: Հրդեհից այրվել էր լոգասենյակի պլաստիկե առաստաղը:
Նախնական վարկածով հրդեհի առաջացման պատճառը էլեկտրահաղորդալարի կարճ միացումն է եղել:
Մինչ Հրշեջ ծառայության աշխատակիցների գալը կրակը օգնել էին մարել հարևանությամբ ապրող բնակիչները:
Գարուշ Արզումանյան