
Վրաստանի Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը անցկացնում է դպրոցական մարզական օլիմպիադա բոլոր դպրոցներում:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում մինի ֆուտբոլ մարզաձևում օլիմպիադային մասնակցեցին 15 դպրոցների թիմեր:
Եզրափակչում հայտնվեցին Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի և Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցի թիմերը: Համառ պայքարում հաղթող դարձավ Հեշտիայի թիվ 2 դպրոցի թիմը, որը կմասնակցի Ախալցիխե քաղաքում անցկացվելիք օլիմպիադայի տարածաշրջանային փուլին:
Հիշեցնենք, որ դպրոցական մարզական օլիմպիադան նպատակ ունի սեր արթնացնել դպրոցական երեխաների շրջանում դեպի առողջ ապրելակերպը:
Գարուշ Արզումանյան