Այսօր, սեպտեմբերի 26-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում տեղաց առաջին ձյունը:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի մի շարք շրջաններում սպասվում է անձրև, իսկ լեռնային գոտիներում՝ տեղ-տեղ ձյուն:
«Ջերմաստիճանը զգալիորեն կնվազի հոկտեմբերի 26-27-ին, լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, տեղ-տեղ քամու ուժգնացում, իսկ Սև ծովում սպասվում է 4-5 բալանոց փոթորիկ», — նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ:
Բորիս Ղարսլյան