Ժամը 12-ի դրությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետում նախագահական ընտրություններին մասնակցել են 3150 ընտրող:
Նինոծմինդայի թիվ 41 ընտրատարածքում գրանցված են 20 492 ընտրող: Նրանից 3500-ը գտնվում են այսպես կոչված ՛՛խնդրահարույց՛՛ ցուցակում, այլ կերպ ասած, նրանք գտնվում են արտերկրում:
Նինոծմինդայի թիվ 41 ընտրատարածքում բացվել են 37 տեղամասային ընտրատեղամաս, որոնցից 4-ը գտնվում են Նինոծմինդա քաղաքում, 2-ը Գանձա գյուղում, ևս 2-ը Հեշտիա գյուղում, իսկ մնացած գյուղերում գտնվում է մեկական ընտրատեղամաս:
NOR ռադիոյի լրագրողը զրուցեց Նինոծմինդայի թիվ 41 ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի հետ, ով նշեց, որ Նինոծմինդայում ընտրություններն ընթանում են ոչ շատ ակնառու, փոքր խախտումներով: Վերջիններիս պատճառը հիմնականում կապված է սեփական իրավունքները չիմանալու հետ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետից 158 ընտրողների համար տարվելու է շրջիկ քվեատուփ:
NOR ռադիոյի լրագրողի տեսախցիկը ֆիքսել է, որ ընտրատեղամասերի մոտ մշտապես կանգնած են տարբեր կուսակցությունների օգտին աշխատող մարդիկ:
Մանրամասների մասին զրուցեցինք թիվ 41 ընտրական հանձնաժողովի նախագա Սեյրան Կյուրեղյանի հետ.
Անահիտ Զալալյան