Նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են: Հաշվարկվել են ավելի քան 500 ընտրատեղամասի տվյալներ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիայի հայտարարությամբ, արձանագրությունները հրապարակված են:
Ըստ նախնական տվյալների, 512 ընտրատեղամասի տվյալների համաձայն, Դավիթ Բաքրաձեն ստացել է 17 790 ձայն, որը կազմում է ընտրողների 10.38%-ը, Գրիգոլ Վաշաձեի օգտին է քվեարկել 62 352 ընտրող (37.93%), Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին՝ 65 840 ձայն (40.05%): aliq.ge