Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայացան նախագահական ընտրություններ:
Նինոծմինդայի թիվ 41 ընտրատարածքում գրանցված էին 20 492 ընտրող: Նրանից 3500-ը գտնվում էին այսպես կոչված ՛՛խնդրահարույց՛՛ ցուցակում, այլ կերպ ասած, նրանք գտնվում են արտերկրում: Նինոծմինդայի մունիցպալիտետում ընտրություններին մասնակցել են 9675 հոգի կամ ընտրելու իրավունք ունեցողների 46,2%-ը:
Ձայները տեղաբաշխվել են հետևյալ կերպ՝
Դավիթ Բաքրաձեի օգտին քվեարկել են 1515 ընտրող (15,9%), Գրիգոլ Վաշաձեի օգտին՝ 2039 ընտրող (21,4%), իսկ Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին՝ 5632 ընտրող (59,4%):
Նինոծմինդայի մունիցիպալիտետի թիվ 41 ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի խոսքով՝ ընտրություննները ընդհանուր առմամբ անցել են առանց կոպիտ խախտումների:Իսկ եղած խախտումների պատճառը հիմնականում կապված է եղել սեփական իրավունքները չիմանալու հետ: Միջադեպերը մասնավորապես գրանցվել են Նինոծմինդայի թիվ 2, թիվ 25 և թիվ 26 ընտրատեղամասերում:
Հոկտեմբերի 28-ի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ 50 տոկոսանոց շեմը թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում լավագույն ցուցանիշ գրանցած երկու թեկնածուները: Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի առաջին փուլի արդյունքները պաշտոնապես հայտարարելուց հետո երկու շաբաթ ժամանակ անց:
Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի թիվ 41 ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի հետ.