Նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Ախալքալաքում է

Նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Ախալքալաքում է

Միջադեպից անմիջապես հետո Ախալքալաք ժամանեց «Միասնական ազգային շարժման» նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:
Գրիգոլ Վաշաձեն, իր շտաբի աշխատակիցներին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպի մասին տեղեկանալուց հետո՝ 18:20-ին ժամանեց Ախալքալաք եւ անմիջապես գնաց շրջանային հիվանդանոց, որտեղ գտնվում են Ախալքալաքի իր շտաբի ծեծված ներկայացուցիչները: Այստեղ նա հարցազրույց տվեց կենտրոնական եւ տեղական ԶԼՄ-ներին, գնաց տուժածների մոտ, տեսակցեց նրանց յուրաքանչյուրին առանձին-առանձին:

«Առաջին փուլում պարտվելուց հետո նրանք որոշեցին վախեցնել այն մարդկանց, ովքեր աշխատում էին քրտինքով, ովքեր չէին վաճառվել, ովքեր աշխատում էին, որպեսզի մեր երկրում չլինի ընտրությունների կեղծում: «Վրացական երազանքը», որը խոսում է ՄԱՇ-ի մասին, որը ցանկանում է ստեղծել քաոս, Վրաստանի օրենսդրության հիման վրա հանդարտորեն պատրաստվում է փոխելու այս իշխանությունը: Առաջին հերթին նախագահական ընտրություններին: Տեսեք թե ինչ վիճակում են նրանք, ովքեր աջակցում են:

Մեր շտաբի պետ Աշոտը եւ նրանք, ովքեր Աշոտի հետ էին, իսկ Աբրահամ Աբրահամյանը տեղափոխվել է Թբիլիսի: Քրեական խմբերը ղեկավարում են Վրաստանը: Իսկ այժմ ուզում եմ դիմել նրանց, ովքեր ինձ աջակցում են՝ նման սադրանքներ հաճախ տեղի կունենան, քանի որ նրանք վախենում են ձեզանից, վախենում են, որ արդեն պարտվել են ընտրություններում, եւ բոլորը փորձում են վախեցնել մեզ: Վեց տարի չկարողացան, հիմա ինչպե՞ս են դա անելու: Նույն իրավիճակն էլ Կասպիում է: Կան ապացույցներ, հարուցվել է քրեական գործ: Եվ ես պահանջում եմ, որ ոստիկանությունը համապատասխան քայլեր ձեռնարկի: Ոչ ոք չի կարողանա վնասել Միասնական ընդդիմությանը: Մենք միայն ուզում ենք, որ խաղաղություն տիրի ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ եւ հետո: Մենք չենք պատրաստվում ղեկավարել երկիրը այդ կերպ, մենք պետք է համախմբենք բոլորին», – իր հայտարարությունում ասել է Վաշաձեն:

Այսօր, կեսօրից հետո Ախալքալաքի հոսպիտալ էին բերել զանգվածային ծեծկռտուքից տուժած 4 հոգու: Այս փաստով հարուցվել է քրեական գործ՝ համաձայն Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի: Ծեծի ենթարկվածները հանդիսանում են «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախընտրական շտաբի աշխատակիցներ, նրանց ծեծկռտել էին խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի կողմնակիցները և բարեկամները: jnews.ge



Opinion, pooling and voting