
Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում անցկացվեց ասմունքի մրցույթ:
Արդեն երրորդ տարին անընդմեջ Մշակույթի կենտրոնը և քաղաքապետարանի Սպորտի և մշակույթի բաժինը կազմակերպում են ասմունքի մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հրավեր էր ուղարկվել մունիցիպալիտետի 36 դպրոցների, սակայն 36 դպրոցից մրցույթին մասնակցեցին 18 դպրոցների 52 աշակերտներ: Մրցույթին մասնակցում էին նաև Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնի, Մշակույթի կենտրոնի և արտադպրոցական կրթական հաստատությունների սաներ:
Այս տարի մրցույթում ներառված էին Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի և Ա.Ս. Պուշկինի ստեղծագործությունները:
Մրցանակային տեղեր գրաված մասնակիցները ստացան դիպլոմներ և արժեքավոր մրցանակներ, իսկ մնացած մասնակիցները ստացան վկայականներ ակտիվ մասնակցության համար:
Մանրամասների մասին լսեք նյութում.
Անահիտ Զալալյան